ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Շատերը չգիտեն` ով է իրականում Ավրորան

Ավրորա (Արշալույս) Մարտիկյան: Ծնվել է 1901 թ. հունվարի 12-ին՝ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում:

Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր:

 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսն առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի եւ Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը եւ Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ:

lf

Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:

 

1918 թ.-ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:

Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց եւ մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաև Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93 տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով…

                ----------------------------------------------------


 

 

 

 


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: